ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում առաջընթացի հասնելը գործնականում անհնար է. Պետքարտուղարություն

Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում առաջընթացի հասնելը գործնականում անհնար է. Պետքարտուղարություն

Ներկայիս քաղաքական իրավիճակում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում առաջընթացի հասնելը գործնականում անհնար է: Այս մասին Սենատի արտասահմանյան գործերով կոմիտեի նիստի ժամանակ ասել է ԱՄՆ փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանը, փոխանցում է news.am-ը:

 
Ի պատասխան ռուս ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինի եւ նրա հետ կապված ընկերությունների դեմ ԱՄՆ վերջին պատժամիջոցների վերաբերյալ հարցին, Բիգանն ասել է. «Ռուսաստանի դեմ մեր վերջերս ձեռնարկած քայլերը պարզապես [Ռուսաստանի] վարքագծի վաղեմի մոդելի դեմ պատասխան միջոցառումների մասն են, որը մեզ համար գործնականում անհնար է դարձնում ռուսների հետ հարաբերություններում առաջընթացի հասնելը»:

  • Կիսվել: