Ռուսաստանը կհասնի իր նպատակներին. Պուտին
Ռուսաստանը ռազմի դաշտում կգործի զգույշ, բայց հաստատակամ և կհասնի իր նպատակներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«2022 թվականից ի վեր Արևմուտքը գործի է դրել ռուսաֆոբ մեքենան։ Նրանք պարզապես սահմանում են համաշխարհային ռեկորդներ, ընդ որում, միաժամանակ երկու չափանիշով՝ և՛ այսպես կոչված պատժամիջոցների քանակով, և՛ դրանց անօգուտությամբ, այն վնասով, որ այդ պատժամիջոցները հասցնում են առաջին հերթին դրանց հեղինակներին և նախաձեռնողներին, որոշ եվրոպական և այլ երկրների ժողովուրդներին։
Ցանկանալով խաթարել ռուսական պետությունը և հասարակության պառակտում հրահրել մեր երկրում՝ նրանք փորձել են խեղդել մեր տնտեսությունը, ֆինանսական համակարգը և բանկային հատվածը, ինչպես նաև խաթարել գիտության, արդյունաբերության և կրթության ներուժը:
Ռուսաստանի թշնամիները, ի վիճակի չլինելով հաղթել նրան մարտի դաշտում, ապավինում են ակնհայտ ահաբեկչական մեթոդների։ Ռուսաստանն ունակ է հակահարված տալ ցանկացած թշնամական քայլի»,- հավելել է Պուտինը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ առկա են գնաճի աճի ռիսկեր՝ վստահեցնելով, որ Ռուսաստանի ֆինանսատնտեսական համակարգը կայուն է։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները ռեկորդային են «ինչպես իրենց քանակով, այնպես էլ անարդյունավետությամբ ու հենց նախաձեռնողներին հասցրած վնասով»։



