չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Օդեսայի նավահանգստում Ուկրաինայի ԶՈւ-ի համար վառելիքով բեռնված նավերի խոցման մասին

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Օդեսայի նավահանգստում Ուկրաինայի ԶՈւ-ի համար վառելիքով բեռնված նավերի խոցման մասին

Ռուսաստանի բանակը Օդեսայի նավահանգստում խոցել է ռազմական գույքով բեռնանավ և լցանավ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
 
«Օրվա ընթացքում օդային բազավորման բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչու թռչող սարքերով Օդեսայի նավահանգստում խոցվել են ռազմական գույքով բեռնված և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով հագեցած նավ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի համար վառելիքով բեռնված լցանավ»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ՌԴ զինված ուժերը Նիկոլաևի մարզի Օչակով նավահանգստում խոցել են ուկրաինական պարեկային մոտորանավակ:
 

  • Կիսվել: