երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Միքայել Մինասյանը հայտարարել է Հայաստանի օրակարգին այլևս չանդրադառնալու մասին

Միքայել Մինասյանը հայտարարել է Հայաստանի օրակարգին այլևս չանդրադառնալու մասին

Այն, ինչ ունի սկիզբ, ունի և ավարտ. Տելեգրամի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա տեղեկացրել է, որ ժամանակին տելեգրամյան ալիքը բացել էր, որպեսզի կիսվի Հայաստանի մասին իր մտքերով, որպեսզի այլընտրանքային ինֆորմացիա տրամադրի և գաղափարակիցների հետ ուղիղ կապ պահպանի։

Նրա խոսքով, տելեգրամի ալիքում այլևս չի անդրադառնալու հայաստանյան օրակարգին, այլ իր տելեգրամյան էջում տեղադրելու է միայն գիտական տեքստեր։

Նա հայաստանյան լրատվամիջոցներին խնդրել է տելեգրամյան ալիքի կոնտենտը չհրապարակել։ 

  • Կիսվել: