երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մինչև մարտի 3-ը Միրզոյանը չի կարող գնալ Հալեպ. Գեղամ Մանուկյան

Մինչև մարտի 3-ը Միրզոյանը չի կարող գնալ Հալեպ. Գեղամ Մանուկյան

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱՄՆ գործուղման մեջ է, հետևաբար մինչ այդ Արարատ Միրզոյանը չի կարող գնալ Հալեպ: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, որ շատ քննադատվեց այն փաստը, որ Արարատ Միրզոյանն ավերիչ երկրաշարժից հետո գնացել է միայն Թուրքիա,  և ոչ Սիրիա. «Հանրային այդ քննադատությունը մեղմելու համար երեկ Միրզոյանն ասաց, որ պատրասվում է  մեկնել Հալեպ։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ լավ կլինի Զարեհ Սինանյանին էլ հետդ տանես։ Մինչև մարտի 3-ը Միրզոյանը չի կարող գնալ Հալեպ քանի որ Սինանյանը գտնվում է  ԱՄՆ-ում գործուղման մեջ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա, ուղղակի հանրային միտքը մի քիչ հանգստացնելու համար հնարավոր է մեկ փաստ դնել շրջանառության մեջ ու սրանով բավարարվել։

  • Կիսվել: