ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հայերը այսօր ապրում են նոր ցեղասպանության սպառնալիքի տակ` նրանց սպառնում են ոչնչացնել միայն նրա համար, որ նրանք հայ են. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան

Հայերը այսօր ապրում են նոր ցեղասպանության սպառնալիքի տակ` նրանց սպառնում են ոչնչացնել միայն նրա համար, որ նրանք հայ են. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը այսօր գրառում է արել` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին: Այս առնչությամբ նա մեջ է բերել Հիտլերի, Ռաֆայել Լեմկինի և Հիլսենրեթի խոսքերը:

«Ով է այսօր հիշում հայերի կոտորածը»,- մեջբերելով Հիտլերին գրել է դեսպանը: «Բոլորը պետք է խոսեն հայերի կոտորածի մասին, քանզի այդպիսով հնարավոր կլինի կանխել նոր կոտորածներ»,- մեջբերելով Հիլսենրեթին, գրել է Լաքոթը:

«Ինչու պետք է մարդ պատժվի, սպանելով մեկ մարդու, բայց մնա անպատիժ ոչնչացնելով բազում մարդկանց»,- այս հատվածն էլ դեսպանը մեջբերել է Ռաֆայել Լեմկինի խոսքերից: Ապա նա գրել է, որ ցեղասպանություն են գործում ոչ միայն, նրանք, ով ոչնչացնում է ազգեր, այլև նրանք, ով ուրանում ու ժխտում է այդ հանցագործությունը, ով, մոռանում է դա և ապրում անպատիժ: «Հայերը այսօր նույնպես ապրում են նոր ցեղասպանության վտանգի տակ, նրանց սպառնում են ոչնչացնել, միայն նրա համար, որ նրանք հայ են: Եկեք լինենք ճշմարտության, արդարության ու լույսի կողմից»,- ընդգծել է դեսպանը:

  • Կիսվել: