շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մինչ այժմ պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ որևէ արձագանք Փաշինյանից չեմ ստացել. Էդմոն Մարուքյան

Մինչ այժմ պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ որևէ արձագանք Փաշինյանից չեմ ստացել. Էդմոն Մարուքյան

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյանէջում հայտնել է, որ երկու ամիս առաջ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ վարչապետից արձագանք դեռ չի ստացել:

՛՛Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բազմաբերդում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է, որպեսզի քննություն իրականացվի պատերազմի բոլոր դրվագների, այդ թվում՝ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Հիշեցնեմ, որ մոտ երկու ամիս առաջ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անձամբ նրան եմ հանձնել պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

Մինչ այժմ այդ նախաձեռնության վերաբերյալ որևէ արձագանք Փաշինյանից չեմ ստացել։

Եթե իրոք համաձայն եք քննության իրականացմանը, ապա ինչու՞ չի ստեղծվում փաստահավաք խումբը և ի՞նչն է խանգարում քննությունը սկսելուն՛՛,-նշել է Մարուքյանը։

  • Կիսվել: