երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Միակ ճանապարհը քաղաքական-դիվանագիտական ճնշմամբ  հարցի հանգուցալուծումն  է․ կան մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ է գործարկել․ Սարգիս Խանդանյան

Միակ ճանապարհը քաղաքական-դիվանագիտական ճնշմամբ հարցի հանգուցալուծումն է․ կան մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ է գործարկել․ Սարգիս Խանդանյան

4 ամսվա ընթացքում, բնականաբար,  հումանիտար,առօրյա,կենցաղային խնդիրներ կան, որոնց լուծման համար ենթադրաբար այդ հանդիպումն անհրաժեշտություն է և կարևոր է, որ տեղի ունենա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադառնալով  ԼՂ առաջարկին՝ ադրբեջանական կողմի հետ  հանդիպելու՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։   

Լրագրողները դիտարկմանը, թե Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակն ի՞նչ հանգուցալուծում կարող է ստանալ, նա պատասխանեց «Միակ ճանապարհը քաղաքական-դիվանագիտական ճնշմամբ  հարցի հանգուցալուծումն  է, այդ հարցը բանակցված է նոյեմբերի 9-ի  հայտարարությամբ և ՀՀ-ն չի պատրաստվում  նոր մեխանիզմների շուրջ բանակցել՝  Լաչինի միջանցքի հետ կապված։ Կարծում եմ՝ առնվազն արձագանքի տեսանկյունից լավ արդյունքների ենք հասել, միջազգային հանրությունը հասցեագրել է խնդիրը, հիմա մեր խնդիրը  պետք է լինի այդ հայտարարությունները և և արձագանքները գործնականացնելու  աշխատանքը։

Կան մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ է գործարկել, յուրաքանչյուր մեխանիզմ, որը կարող  է 0,5 տոկոսով  շանս ունենալ իրավիճակը բավարարելու, պետք է գործարկել այս ուղղությամբ»։

  • Կիսվել: