կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միակ լուծումը դիվանագիտական տիրույթում է. Բորելը Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման հետ մեծ հույսեր է կապում

Միակ լուծումը դիվանագիտական տիրույթում է. Բորելը Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման հետ մեծ հույսեր է կապում

ԵՄ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պրոցեսի մի մասն է, բայց այն չի կարող ամբողջությամբ փոխարինել գործընթացին: Այս մասին այսօր ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Եվրոպական խորհրդարանում ՛՛Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը՛՛ թեմայով քննարկման ժամանակ:

Նա վստահ է, որ միակ լուծումը դիվանագիտական տիրույթում է։ ՛՛Հակամարտող կողմերը ցանկություն են հայտնել շարունակելու բանակցությունները, ու հաջորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում, որի հետ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում՛՛,-ընդգծել է Բորելը։

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքում առկա իրավիճակը, անշուշտ, հարուցում է միջազգային հանրության անհանգստությունը, սակայն ԵՄ-ն հասանելիություն չունի միջանցքում տեղակայված անցակետին, հետևաբար զրկված է լիարժեք դիտարկում իրականացնելու հնարավորությունից։

՛՛ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ և այդ նպատակով իրականացնում է ինչպես մարդասիրական բնույթի նախաձեռնություններ, այնպես էլ անմիջական ջանքերով նպաստում է խաղաղությանը միտված բանակցություններին։ Մենք ներգրավված ենք նաև կոնֆլիկտի ընթացքում անհետ կորած անձանց գտնելու և նոր բախումներից հակամարտող կողմերին զերծ պահելու աշխատանքներում՛՛,-ասել է Բորելը:

  • Կիսվել: