չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մհեր Գրիգորյանը, Զարուհի Բաթոյանը և Տիգրան Խաչատրյանը՝ վերջին անգամ ստացած պարգևավճարների մասին

Մհեր Գրիգորյանը, Զարուհի Բաթոյանը և Տիգրան Խաչատրյանը՝ վերջին անգամ ստացած պարգևավճարների մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգոորյանը չի հիշում, թե երբ է վերջին անգամ պարգևավճար ստացել, բայց պատրաստ է գրավոր հարցին պատասխանել։ Այս մասին Գրիգորյանը հայտնեց ասուլիսի ժամանակ։

«Ինչ վերաբերում է ապագային, հանրությունը կտեղեկացվի»,- ասաց նա:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վերջին անգամ պարգևավճար ստացել է փետրվար ամսվա արդյունքներով, իսկ մարտ ամսվա արդյունքներով պարգևավճար են ստացել նրանք, ովքեր հանգստյան օրերին աշխատել են շենքի մաքրության և սանիտարական վիճակը կարգի բերելու համար: 

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ կստանա հաջորդ անգամ, նախարարն ասաց, որ չի պատասխանի հարցին. «Երբ իրավիճակը կկարգավորվի, կառավարությունը որոշում կկայացնի պարգևավճարների մասով: Այդ հարցում որոշակիություն չի կարող լինել: Մենք լավ հասկանում ենք, որ դժվարությունները վերաբերում են բոլորին, պետք է ունենալ համարժեք սպասումներ»:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր հերթին ասաց, որ փետրվարին է ստացել, եթե ճիշտ է հիշում, իսկ երբ կստանա հաջորդ անգամ չի կարող ասել. «Այստեղ միասնական որոշման խնդիր կա: Դրա տրամադրումը մենք չենք որոշում: Երբ կլինի համապատասխան որոշում, այդ մասին կիրազեկենք»:

 

  • Կիսվել: