հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության զարգացումը

Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության զարգացումը

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեայի Հանրապետություն բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության զարգացումը և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից մեծապես կարևորել խորհրդարանների միջև համագործակցությունը:

Երկուստեք նշվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը, և քննարկվել են փոխշահավետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

  • Կիսվել: