ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեզ մոտ ընտրական հրահանգներ չեն լինում, «պատվերի» ինստիտուտը չի գործում. Պապիկյան

Մեզ մոտ ընտրական հրահանգներ չեն լինում, «պատվերի» ինստիտուտը չի գործում. Պապիկյան

Մեզ մոտ ընտրական հրահանգներ չեն լինում՝ լինի որևէ քաղաքական գործչի, որևէ բիզնեսմենի, նախկին իշխանության ներկայացուցչի, նախկին օլիգարխի հետ կապված: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով հարցին, թե նախարարությունը նախատեսում էր ուսումնասիրել, թե հողատարածքները որքանով են իրավական ճանապարհով այս կամ այն հայտնի անձանց տրամադրվել, և արդյոք կա՞ որևէ հրահանգ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքների օրինականությունը ստուգելու համար։

«Մեզ համար ընտրականությունը կամ Ձեր ասած «պատվերի« ինստիտուտը չի գործում։ Իհարկե, հիմա իրավապահ համակարգը զբաղվում է թե տարբեր աճուրդներով, թե մարդկանց ունեցվածքի օրինականության հարցերով, բայց այն ավելի լայն թափով կիրագործվի, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ապօրինի բռնագանձման մասին օրենքը»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

  • Կիսվել: