չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մերժվածն ո՞վ էր, որ մի հատ էլ իշխանություն փոխանցեր. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու մասին

Մերժվածն ո՞վ էր, որ մի հատ էլ իշխանություն փոխանցեր. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու մասին

Ժողովուրդն է որոշում, թե ում պետք է փոխանցի իշխանությունը: Այս մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքն իշխանությունն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին չի փոխանցել, այլ՝ Կարեն Կարապետյանին:

«Բայց մերժվածը ով էր, որ մի հատ էլ իշխանություն փոխանցեր ինչ-որ մեկին, ինքը որոշո՞ւմ էր, թե ում պետք է փոխանցի: Ժողովուրդն է որոշում, թե ում պետք է փոխանցի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: