կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մեր ժողովրդի վզին հնարավոր չէ զիջում փաթաթել. Սաղաթելյանը պատասխանել է Տեր-Պետրոսյանին

Մեր ժողովրդի վզին հնարավոր չէ զիջում փաթաթել. Սաղաթելյանը պատասխանել է Տեր-Պետրոսյանին

Մեր ժողովրդի վզին հնարավոր չէ զիջում փաթաթել: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածին:

Սաղաթելյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Հարգելի պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր 1997 և 98 թվականներին, որ հնարավոր չէ, պետք է զիջել, աշխարհը մեր դեմ է, Սերգո ջան լավ չես ապրի քանի դեռ Արցախը չենք զիջել։ Կյանքը ցույց տվեց, որ քո փոխարեն եղավ այլ իշխանություն և մենք Արցախը չզիջեցինք ու զարգացանք։

2018-ին իշխանության եկան քո գաղափարները կրողներն ու հոգեզավակները, որոնք Արցախի 72 տոկոսը տվեցին։ Մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը ոչինչ չեք կարող փաթաթել՛՛։

Ի պատասխան Փաշինյանի հետ սեղանի շուրջ նստելու՝ առաջին նախագահի առաջարկին՝ Սաղաթելյանն ասել է. ՛՛Ինչպես դու էիր ասել, ազգակործան պատուհասի հետ սեղան նստելու հարց չունենք՛՛:

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն իր հոդվածում նշել էր. ՛՛Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Քոչարյանը, Սարգսյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին՛՛:

  • Կիսվել: