շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեր ծրագրերի մեջ ոչինչ չի փոխվելու. Սաղաթելյանը ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո

Մեր ծրագրերի մեջ ոչինչ չի փոխվելու. Սաղաթելյանը ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո

Ամբողջ ծավալով շարժումը ծավալվելու է, անհնազանդության, բողոքի ակցիաները, միջոցառումները շարունակվելու են՝ րոպե առաջ այս դավաճանին հեռացնելու համար։ Այս մասին այսօր ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենց ծրագրերի մեջ ոչինչ չի փոխվելու:

Հարցին՝ Արցախից Անվտանգության խորհրդի քարտուղարը նույնպես նման պահանջ է ներկայացրել, Դուք համագործակցո՞ւմ ենք նրա հետ, Սաղաթելյանը պատասխանեց․ ՛՛Ով այս դավաճանին դեմ է, նա, բնականաբար, մեր կողմնակիցն է՛՛։

Հիշեցնենք, որ այսօր Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

 

  • Կիսվել: