Կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին. ԿԸՀ-ից պահանջելու ենք գործել օրենքով. Սաղաթելյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք՝ այսօր ԿԸՀ–ն ներկայացնելու է ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները: Վարչական դատարանը նախօրեին մերժել էր ԲՀԿ–ի բողոքները:
«Մենք բարձրացնելու ենք մեր բողոքի ձայնը, ԿԸՀ–ից պահանջելպու ենք գործել օրենքով: Ուրախ եմ նաև տեղեկացնել, որ այս օրերին ընդդիմադիր ուժերի միջև ընթացել են բավական կառուցողական քննարկումներ», – մանրամասնել է նա:



