Ցանկացած ընդդիմադիր ուժի նկատմամբ բռնnւթյnւն մենք ընկալում ենք ապօրինություն ամբողջ ընդդիմության նկատմամբ. Սաղաթելյան (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանմն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում կոչ է արել ընդդիմությանն ու քաղաքացիներին՝ պատշաճ հակազդեցություն ցույց տալիշխանությունների ապօրինություններին։
Նա, մասնավորապես, նշել է. «Կոչս ընդդիմադիր քաղաքական ուժերին․ մենք «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ ցանկացած ընդդիմադիր ուժի նկատմամբ բռնությունը, ապօրինությունը ընկալում ենք որպես ողջ ընդդիմության նկատմամբ ապօրինություն, և, հետևաբար, այս ապօրինությունների դեմն առնելու, պատշաճ հակազդեցություն ցույց տալու և ընտրությունների օրինական վերահսկողություն իրականացնելու հարցում մեր լիարժեք ու ամբողջական պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցելու և իրական մեխանիզմներ ստեղծելու հարցում։ Այս մասին մենք առիթ ունեցել ենք հայտարարություններ անելու, դա ուժի մեջ է։ Սրանց այս խայտառակ ագրեսիվ քայլերին հնարավոր է հակադարձել ընդդիմության միասնական ջանքերով, և այո, ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքի պաշտպանությունը նաև մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի տիրույթում է»:
Ըստ աղաթելյանի՝ ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունները խրախուսելու են այս չարիքի ապօրինությունները։
«Իսկ մեր քաղաքացիներին կոչ եմ անում չվախենալ այս չարիքից, իրենք իրենց վերջին ստորություններն են անում։ Դրան պատասխան տալու լավագույն առիթն է, որ հունիսի 7-ին մասնակցեք ընտրության և երկրորդ կարևոր քայլը՝ մերժելու այս Ալիևի խամաճիկներին»,- ասել է նա և հիշեցրել, որ 2018-20 թթ․ Նիկոլ Փաշինյանն ասում էր․ «Այն պահին, որ պահին ժողովուրդը ցանկանա, ես անմիջապես հեռանալու եմ»։
Սաղաթելյան արձանագրել է՝ դա հեթական սուտն էր:
Մանրամասները՝ տեսանյութում.


