հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեր գործընկերներից որևէ մեկի մոտ ծանր վիճակ չկա․ Նաիրա Զոհրաբյան

Մեր գործընկերներից որևէ մեկի մոտ ծանր վիճակ չկա․ Նաիրա Զոհրաբյան

ԲՀկ որոշ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով, սակայն նրանիցի որևէ մեկի վիճակը ծանր չէ։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Այո, մեր որոշ գործընկերների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Մենք բոլորին մաղթում ենք առողջություն: Մեր գործընկերներից որևէ մեկի մոտ ծանր վիճակ չկա: Հույս ունեմ, որ «Իմ քայլի» մեր գործընկերները ևս կորոնավիրուսը տանում են բավականին թեթև, ինչպես ԲՀԿ-ի պատգամավորները»,-ասաց նա:

Հիշեցենք, որ օրերս ԲՀԿ-ական պատգամավորներից ոմանք հայտնել էին, թե վարակվել են կորոնավիրուսով։

  • Կիսվել: