կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մեր դիվանագետներին ազատագրելու ենք և նրանք ծառայելու են Հայաստանին ու Արցախին․ Արթուր Վանեցյանը՝ ԱԳՆ աշխատակիցներին հրավիրեց հանրահավաքին

Մեր դիվանագետներին ազատագրելու ենք և նրանք ծառայելու են Հայաստանին ու Արցախին․ Արթուր Վանեցյանը՝ ԱԳՆ աշխատակիցներին հրավիրեց հանրահավաքին

Այս օրերին հայրենասեր, պետականամետ շատ դիվանագետներ, գիտակցելով, թե ինչ է կատարվում մեր հայրենիքում, իրենց աջակցությունն են ցույց տվել համաժողովրդական շարժմանը։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Եկեք ողջունենք այդ դիվանագետներին, որոնք ծառայում են ՀՀ-ին։ Մեր դիվանագետներին ազատագրելու ենք և նրանք շարունակելու են ծառայել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին»,- ասաց Վանեցյանը։

Ակցիայի մասնակիցները ԱԳՆ աշխատակիցներին  հրավիրեցին այսօր Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին։

ԱԳՆ շենքի մոտ ակցիայի մասնակիցները վանկարկեցին «Հայաստա’ն, ոտքի՛», «Արցա՛խ, ոտքի՛» «Հայ ազգ ոտքի՛» կոչերը և շարունակեցին իրենց երթը։

  • Կիսվել: