հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր աչքի առաջ հայկական բանակը նոր պատմություն է կերտում, ինչպես՝ 2016-ի ապրիլին խափանեց մեզ պարտադրվող «Ալեքսանդրապոլ-2» պայմանագիրը. Վերլուծաբան

Մեր աչքի առաջ հայկական բանակը նոր պատմություն է կերտում, ինչպես՝ 2016-ի ապրիլին խափանեց մեզ պարտադրվող «Ալեքսանդրապոլ-2» պայմանագիրը. Վերլուծաբան

Եթե միջին վիճակագրական հայ մարդուն ասես, որ 100 տարի առաջ այս օրերին ռուս-հայկական, լավ՝ մեղմ ասեմ՝ բոլշեւիկա-հայաստանյան պատերազմ էր ընթանում, չի հավատա, իսկ հայ քաղաքական որոշ ուժեր քեզ կմեղադրեն հայ-ռուսական դարավոր բարեկամության արանքը սեպ խրելու մեջ: Այս մասին ֆեյսբուէյան իր էջում գրել է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Բայց փաստը մնում է փաստ. 1920 թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչներն ստորագրել են զինադադարի համաձայնագիր, որով Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվել են Ռուսաստանի կողմից «ժամանակավորապես օկուպացված»:

Զորքերի շփման գիծը Ղազախ-Տավուշ ուղղությամբ մնացել է անփոփոխ: Այսինքն՝ Տավուշը մնացել է հայկական վերահսկողության տակ: Երեկ ադրբեջանական զինված ուժերը գրոհել են 100 տարի առաջ արյան գնով հաստատված եւ 1991-94թ.թ. պաշտպանված բնագծերից մեկը:

Պատահականությու՞ն է: Ի դեպ, տեւական դադարից հետո այսօր Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել նաեւ «տարածաշրջանային հարցեր»: Մեր աչքի առաջ հայկական բանակը նոր պատմություն է կերտում: Ինչպես՝ 2016-ի ապրիլին խափանեց մեզ պարտադրվող «Ալեքսանդրապոլ-2» պայմանագիրը»,- գրում է վերլուծաբանը:

  • Կիսվել: