Զանգեզուրը վերահսկելու ԱՄՆ-ի առաջարկը սպառնալիք է Հարավկովկասյան տարածաշրջանի համար. Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր
Իրանի խորհրդարանի ներքին հարցերով հանձնաժողովի անդամ Գեղարդ Մանսուրյանը Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը ամերիկյան մասնավոր ընկերությանը փոխանցելու ԱՄՆ առաջարկը համարեց Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, Իրանի ազգային անվտանգության և երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված լուրջ սպառնալիք, գրում է parstoday.ir-ը:
Նա ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության կայուն քաղաքականությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական կայունության պահպանումն է, և ցանկացած արտաքին փոփոխություն կհակասի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։
Նշելով,որ Իրանն հաջողությամբ թիկունքում թողեց սիոնիստական ռեժիմի սանձազերծած 12-օրյա պատերազմը, Մանսուրյանը Արևմուտքի և որոշ տարածաշրջանային դաշնակիցների վերջին դիվանագիտական քայլերը անվանեց երկրի հյուսիս-արևմուտքի ռազմավարական անվտանգության դեմ ուղղված նոր սպառնալիք։
Նա զգուշացրեց, որ Ադրբեջանի և Սիոնիստական ռեժիմի միջև ռազմական համաձայնագրերը ավելի են բարդացրել իրավիճակը և Հայաստանի կառավարությանը կոչ արեց ողջամտորեն զերծ մնալ Զանգեզուրը երրորդ կողմին հանձնելուց։ Նա նաև ընդգծեց արտաքին միջամտությանը դիմակայելու և տարածաշրջանային լուծումներ կիրառելու անհրաժեշտությունը։


