Զգուշացե՛ք խարդախություններից. ՇՄՆ զգուշացումը զբոսաշրջիկներին
Շրջակա միջավայրի նախարարությունը զբոսաշրջային ոլորտի գործընկերներին և այցելուներին կոչ է անում զգուշանալ:
«ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող զբոսաշրջային այցելավայրերի համար սահմանված մուտքավճարները կատարվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊՈԱԿ-ի պետական հաշվեհամարին փոխանցմամբ կամ անկանխիկ՝ մոտենալով կազմակերպության գրասենյակ։
Հորդորում ենք, զերծ մնալ որևէ անձի կողմից մուտքավճարի պահանջի դեպքում կանխիկ գումար տրամադրելուց։
Մուտքավճարները սահմանված կարգով կատարելու դեպքում ՊՈԱԿ-ի կողմից տրվում է անցագիր։ Անցագրերի տրամադրումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00 ժամանակահատվածում։ Շաբաթ և կիրակի օրերին այցելությունների դեպքում անհրաժեշտ է նախօրոք ձեռք բերել անցագիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:


