կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք պետություն ենք կորցնում, իսկ Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում՝ իրար պաս տալով. Սաղաթելյան

Մենք պետություն ենք կորցնում, իսկ Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում՝ իրար պաս տալով. Սաղաթելյան

Ակցիաների նպատակը երկրում երկիշխանություն ստեղծելն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում երթի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Կամ իշխանափոխություն կլինի, կամ Հայաստանտ կկորցնենք»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք համագործակցու՞մ են ՔՊ-ականների հետ, քանի որ իշխանության տարբեր ներկայացուցիչների մոտ արդեն հակասություններ են նկատվում, Սաղաթելյանն ասաց, որ չեն բանակցում, վարչապետի իմպիչմենտի համար կբանակցեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն ժողովրդի ուժը:

՛՛Նիկոլն ու Ալիեւը նույն բանն են ասում՝ իրար պաս տալով, մենք պետություն ենք կորցնում, էդ մարդը միայն հանձնում է: Մենք գալիս ենք ՀՀ սահմանները պաշտպանելու, ինքնիշխանությունը պահպանելու, իսկ իրենք Հայաստանի Հնարապետության ինքնիշխանության հերն անիծում են՛՛,-ասաց Սաղաթելյանը:

 

  • Կիսվել: