Մենք պետք է համապատասխանեցնենք մեր գործողություններն այն ծրագրերին, որոնք ՀՀ-ն ներկայացրել է ՀԱՊԿ-ի մասնակիցներին. Լավրով
Ներկայում Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Մենք պետք է համապատասխանեցնենք մեր գործողություններն այն ծրագրերին, որոնք Հայաստանը ներկայացրել է այս կամզակերպության մասնակիցներին: Այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Միջազգային օրակարգից կքննարկենք համագործակցության հեռանկարները՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակում: Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Մեզ համար կարեւոր է համաձայնեցնել մեր գործողություններն այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներակայացրել է կազմակերպության մասնակիցներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Անդրկովկասի հիմնախնդիրը մշտապես առանցքային տեղ են գրավում տարածաշրջանային հարցերով մեր քննարկումներում:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով պայմանավորվածությունների երեք խումբ կա, որոնք ձեռք են բերվել բարձրագույն մակարդակով 2020թ. նոյեմբերին եւ 2021թ. հունվարին ու նոյեմբերին՛՛:
Լավրովը վստահեցրեց, որ Ռուսաստանը կշարունակի ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը Ղարաբաղում՝ մանդատի խիստ պահպանմամբ: