կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասությունների վերացումը և դեմ ենք տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխությանը. Քանանի

Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասությունների վերացումը և դեմ ենք տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխությանը. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին: Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է տարածաշրջանային «3+3» ձևաչափով  աջակցելու Հարավային Կովկասի խնդիրների լուծմանը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասությունների վերացումը և դեմ ենք տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխությանը: Վստահ ենք՝ խնդիրների լուծումը պետք է լինի քաղաքական երկխոսության, տարածաշրջանային հնարավորությունների օգտագործման և օտարների միջամտությունից խուսափելու միջոցով»,- նշել է Քանանին:

  • Կիսվել: