երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մենք ոչ մի բանի առաջ կանգ չենք առնելու. Վանեցյանը՝ հայրենիքի ու ժողովրդի փրկության մասին

Մենք ոչ մի բանի առաջ կանգ չենք առնելու. Վանեցյանը՝ հայրենիքի ու ժողովրդի փրկության մասին

Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը երկիրը տանում են դեպի պատերազմ՝ նախօրոք հայտնի արդյունքով՝ պարտությամբ։ Այս մասին ասաց արդեն երկրորդ օրը Ազատության հրապարակում բողոքի ցույց անցկացնող՝ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը :

Նա ասաց, որ թշնամուց խաղաղություն չեն աղերսելու, բայց դրանից խուսափելու շատ ուղիներ կան։ ՛՛Ամենաքիչը մենք ենք պատերազմ ուզում՛՛,-նշեց նա եւ հավելեց. ՛՛Իշխանությունները վախենում են։ Նրանք գիտեն, որ այլեւս չեն կարող մնալ, կորցրել են իշխանությունը, իսկ նրանց գնալը ժամանակի հարց է՛՛:

Խոսելով այն մասին, թե որքանով են իրենք պատրաստ արմատական քայլերի՝ Վանեցյանը նշեց. ՛՛Հայրենիքի ու ժողովրդի փրկության համա՞ր։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը շատ պարզ է։ Անել ամեն ինչ, որպեսզի փրկենք մեր երկիրը։ Մենք ոչ մի բանի առաջ կանգ չենք առնելու՛՛:

 

  • Կիսվել: