չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում մեր կապերի խորացման համար․ Վրաստանի նախագահի շնորհավորանքը՝ Արմեն Սարգսյանին

Մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում մեր կապերի խորացման համար․ Վրաստանի նախագահի շնորհավորանքը՝ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Սալոմե Զուրաբիշվիլին նրան մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություն` ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։

«Պատմականորեն մեր երկրները կապված են բարեկամության և համագործակցության ամուր թելերով: Թե՛ հայ ժողովրդի, թե՛ համաշխարհային հանրության համար հիմա դժվարին օրեր են, սակայն ես հպարտ եմ, որ մեր բարեկամությունն ու համագործակցությունը մնում են անձեռնմխելի, և մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում մեր կապերի խորացման համար»,-մասնավորապես ասված է Վրաստանի նախագահի ուղերձում:

  • Կիսվել: