շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմեն Սարգսյանն իր թոշակը չի փոխանցել հիմնադրամին

Արմեն Սարգսյանն իր թոշակը չի փոխանցել հիմնադրամին

2023թ․-ի ապրիլի 4-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության 4-րդ  նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի բանկային հաշիվներին պաշտոնաթող նախագահի համար օրենքով նախատեսված և հասանելիք հատուկ կենսաթոշակի՝ 2022 թվականի ողջ գումարը մուտք չի կատարվել։ Այս մասին Araratnews.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 29–ին ՀՀ 4-րդ  նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որում ցանկություն է հայտնել Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար օրենքով նախատեսված և հասանելիք հատուկ կենսաթոշակի՝ 2022 թվականի ողջ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ հաջակցություն Արցախի համար նախատեսված ծրագրերի:

  • Կիսվել: