շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը ցավակցել է Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են չորրորդ նախագահի գրասենյակից։ Դրանում ասվում է․

«Խոր ցավ եմ ապրում ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: 

Ժամանակակից բազմաթիվ երգիչներ իրենց առաջին քայլերն արել են հենց Արթուր Գրիգորյանի հիմնադրած և գլխավորած, բազմաթիվ կատարողների համար հարազատ տուն դարձած Երգի պետական թատրոնում՝ բացահայտվելով ու կայանալով նաև նրա հեղինակած երգերի շնորհիվ: 

Նա կարողանում էր երաժշտական ճաշակ ու որակ ձևավորել... 

Նա կարողանում էր որպես արվեստագետ խոսել և լռել ճիշտ պահին՝ թե՛ ասելիքը և թե՛ լռությունն արտահայտելով նախ և առաջ երաժշտությամբ ...

Նրա մասնագիտական ծանրակշիռ կարծիքը գնահատում և կարևորում էին Հայաստանի լավագույն երաժիշտները, ում համար նա մաեստրո էր... 

Ցավակցում եմ Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, Հայաստանի երգի պետական թատրոնի տարբեր սերունդների սաներին ու նրա արվեստի երկրպագուներին»:

  • Կիսվել: