ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էմիլ Տարասյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից  իր դիմումի համաձայն

Էմիլ Տարասյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իր դիմումի համաձայն

Էմիլ Տարասյանը  իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նախագահը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.

Էմիլ Տարասյանին ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի»։

Հավելենք, որ Տարասյանի հրաժարականի դիմումը հաջորդել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ 

  • Կիսվել: