երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մենք էլ ենք ասում, որ 2019 թվականը ակտիվ տնտեսական տարի է եղել, ոչ ոք չի առարկում, բայց էդ փողը կառավարությունը լավ չի ծախսել․ Էդմոն Մարուքյան

Մենք էլ ենք ասում, որ 2019 թվականը ակտիվ տնտեսական տարի է եղել, ոչ ոք չի առարկում, բայց էդ փողը կառավարությունը լավ չի ծախսել․ Էդմոն Մարուքյան

Մարդիկ տվել են իրենց հարկերը, վճարել են ծառայությունների դիմաց, փողը եկել է բյուջե, բայց այս մարդիկ, այսինքն՝ կառավարությունը չի ծախսել, այ սա է բյուջեի թերակատարումը, այդ մասին այսօր 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ Մարուքյանի, հիմա կան ծրագրեր, որ 0 կատարում են ապահովել, այսինքն՝ չեն իրականացվել կամ 20 տոկոսով են կատարվել։

«Մենք էլ ենք ասում, որ 2019 թվականը ակտիվ տնտեսական տարի է եղել, ոչ ոք չի առարկում, բայց այդ ակտիվ լավ տարում ժողովուրդը փողը հավաքել, բերել տվել է ձեզ, բայց դուք այդ փողը չեք կարողացել ծախսել այնպես, որ օրինակ այս տարում լավ լինի ժողովրդի համար», -հայտարարեց Մարուքյանը՝ դիմելով Ազգային ժողովի դահլիճում նստած կառավարության անդաններին։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այսօր երկիրը խորը ճգնաժամի մեջ է՝ սոցիալական, տնտեսական, նաև՝ քաղաքական, սակայն տպավորություն է, որ ամեն ինչ նորմալ է։

«Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, բայց իշխանությունը ամեն ինչ անում է, որ լռեցնի իր ընդդիմախոսներին։ Փոխանակ այնպես անի, որ տնտեսությունը զարգանա, սոցիալական երաշխիքներ լինեն, մարդկանց կյանքը լավանա, բայց իշխանությունը զբաղված է ընդդիմախոսներին լռեցնելով, զբաղված է մամուլով, ճնշումներով, ՏՄՊՊՀ-ն զբաղվում է թերթերով՝ պահանջելով կոմերիցիոն գաղտնիքներ հրապարակել։ Ծիծաղի բուն է», -հայտարարեց Մարուքյանը։

  • Կիսվել: