Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Oրակարգը հաստատելուց հետո հայտարարվեց, որ այն կանցկացվի դռնփակ:
Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում այս տարվա օգոստոսին տնտեսագետ և կառավարման մասնագետ Արամայիս Ավետիսյանին ընտրելուց հետո սա առաջին նիստն է, դրան խորհրդի 29 անդամներից մասնակցում է 20 անդամ, որոնցից 8-ը՝ առցանց ձևաչափով։ Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ի դեպ, նիստին ներկա չէ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը, չկան հոգևոր դասի այլ ներկայացուցիչները։ Նիստին ներկա չէ նաև գործարար Սամվել Կարապետյանը, որը նույնպես հոգաբարձուների խորհրդի անդամ է։



