ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մեկնարկել է համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի «վենչուրային համաժողովը»

Մեկնարկել է համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի «վենչուրային համաժողովը»

Փետրվարի 11-ին մեկնարկել է համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկօրյա «վենչուրային համաժողովը», որի ընթացքում «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների» և «Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների» մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած թիմերն ու ընկերությունները իրենց ամփոփիչ գործարար ներկայացումներով հանդես կգան գնահատող հանձնաժողովի առջև։

Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

  • Կիսվել: