շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Հայաստանում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը սկսում է Սյունիքի մարզից, «Ուժեղ Հայաստանը»` ՀՀ Ազգային ժողովի դիմացից՝ Նարեկ Կարապետյանի ասուլիսով։

«Հայաստան» դաշինքը քարոզարշավը սկսելու է Էջմիածնից, Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը` Իջևանի Գոշավանք վանական համալիրից։

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ «Հայ ազգային կոնգրեսը» մայիսի 7-ին ընդունել է իր նախընտրական ծրագիրը։ Մայիսի 9-ին կուսակցության անդամներն այցելելու են «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակները կերտած հերոսների հիշատակին։

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն իր քարոզարշավը սկսելու Աշտարակ խոշորացված համայնքից։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածների հիշատակին

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տալու է սահմանամերձ Ոսկեպար գյուղից։
«Բոլորին դեմ եմ»-ից տեղեկացրել են, որ առայժմ հայտնի չէ, թե որ քաղաքից կամ մարզից են սկսելու։

«Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տալու է ՀՀ ԱԺ-ի դիմացից՝ հանդես գալով մամուլի ասուլիսով։
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»-ը (ԴՕԿ) իր քարոզարշավը սկսելու է մայիսի 9-ին՝ այցելելով և՛ Եռաբլուր, և՛ Հաղթանակի զբոսայգի։

«Ռեֆորմիստներ» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկելու է իր իսկ գրասենյակից՝ Երևան, Տերյան 10 հասցեից։

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը մայիսի 8-ին այցելելու է Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու նահատակների հիշատակին, ապա մայիսի 9-ին իր քարոզարշավը սկսելու է Գյումրիից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Երասխից, այնտեղ միջոցառում է ունենալու, ապա գնալու են Աղվերան։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն առայժմ չեն հայտնել, թե որտեղից և ինչ ձևաչափով են սկսելու իրենց քարոզարշավը։

  • Կիսվել: