երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մեկ անձի շուրջ գոյություն ունի ընդհանուր համախոհություն․ Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասին

Մեկ անձի շուրջ գոյություն ունի ընդհանուր համախոհություն․ Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասին

Այսօր հանդիպել եմ քաղաքական մի շարք ուժերի, քաղաքական գործիչների, բժիշկների, ինչպես նաև եզդիական համայնքի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Բոլորն իրենց առաջարկները ներկայացրել են, խոսել են, մեկ անձի շուրջ գոյություն ունի ընդհանուր համախոհություն՝ ես չեմ: Աջակցում են՝ խորհրդարանական ընդդիմությունն իր խմբակցություններով, շատ կարևոր մեկ ուժի անուն իրավունք չունեմ այս պահին հայտնելու, երևի իրենք կասեն շատ շուտով:

Հանդիպել եմ Սուրեն Սուրենյանցին, «Ապրելու Երկիր» կուսակցության անդամների հետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամների հետ նույնպես, եզդիական համայնքին, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը...»:

  • Կիսվել: