Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է. Ավինյանը՝ ՎԶԵԲ տարեկան համաժողովը Երևանում անցկացնելու մասին
Այս օրերին Երևանը հյուրընկալում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան համաժողովը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է, որի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ:
Դեռևս 2019 թվականից մեկնարկած մեր և ՎԶԵԲ-ի հետ տարվող բանակցությունների արդյունքում, որոշվեց ՎԶԵԲ տարեկան ժողովը ամենաբարձր մակարդակով ընդունել Երևանում:
Երևանը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը՛՛,-նշել է նա: