շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մարդիկ զանգում, ասում են՝ ձեր կողքին ենք, պինդ եղեք. ՔՊ-ական

Մարդիկ զանգում, ասում են՝ ձեր կողքին ենք, պինդ եղեք. ՔՊ-ական

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասում է, թե քաղաքացիները զանգում են իրենց ու ասում՝ պինդ եղեք։

«Ասում ենք՝ մենք Հայաստանի կողքին ենք»,- ԱԺ-ում լրագրողնեորին ասաց նա։

«Զանգել են և ասել՝ տեսաք, թե ինչ եղավ, երբ Արցախի նախկին նախագահների միջնորդությամբ փոփոխություններ եղան։ Քաղաքացիներն ասեցին՝ երեք տարի իշխանություն էին ուզում, դուք էլ տվեցիք։ Դաշնակցությանն Արցախում մի շաբաթով իշխանություն տվեցինք, տեսանք՝  ինչ եղավ։ Մի շաբաթվա ընթացքում ԼՂ-ի կապաիտուլյացիան եղավ»,-նշեց իշխանական պատգամավորը։

Նրա խոսքով՝ նույնիսկ իրենց չընտրած քաղաքացիներն են իրենց զանգում և ասում, որ ՀՀ-ի կողքին են։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը քաղաքացիներին կոչ էր զանգել ՔՊ-ական պատգամավորներին ու պատմել Նիկոլ Փաշինյանի մասին իրենց մտացածը։

Լրագրողներն էլ  ՔՊ պատգամավորից հետաքրքրվել են, թե քաղաքացիներից զանգ ստացել է, թե՝ ոչ։

  • Կիսվել: