կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մարդիկ, ովքեր մտածում են Արցախի մասին, նրանք առնվազն Ազատության հրապարակում անելիք չունեն․ ՔՊ պատգամավորը Վանեցյանի մասին

Մարդիկ, ովքեր մտածում են Արցախի մասին, նրանք առնվազն Ազատության հրապարակում անելիք չունեն․ ՔՊ պատգամավորը Վանեցյանի մասին

Ինչքանով այսօր հասցրել եմ հետևել պարոն Վանեցյանի գործողություններին նկատեցի, որ նա հեծանիվ էր վարում այնտեղ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում ասաց ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին։

«Գիտեք, գնահատականը ժամանակի ընթացքում պետք է տանք։ Տեսնենք իրադարձությունները ինչպես կզարգանան։ Ես  կարծում եմ ՝ պարոն Վանեցյանի հեծանիվ  վարելու և նմանատիպ գործողությունները Ազատության հարապարակում ևս պետք է գնահատի ժողովուրդը։

Պարոն Վանեցյանը միգուցե ուզում է կրկնօրինակել այն ինչ տեղի է ունեցել  2018 թ-ին։ Ես կարծում եմ, որ դա առնվազն լուրջ չէ, բայց  նա քաղաքականությամբ է զբաղվում, քաղաքական գործիչ է և դա  նրա ընտրությունն է։ Ես ուզում եմ, որ մենք շեշտադրում անենք ոչ թե գործողությունների, այլ իրավիճակի  և այդ իրավիճակից բխող հետևանքների վրա։ Մարդիկ, ովքեր մտածում են Արցախի և Հայաստանի մասին, նրանք առնվազն Ազատության հրապարակում անելիք չունեն։ Նրանց անելիքը սկսվում և ավարտվում է կառավարող ուժի հետ մտածելով, թե էլ ինչ պետք է անենք մենք, որ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի ի նպաստ ՀՀ-ի և Արցախի»,- ասաց պատգամավորը։

  • Կիսվել: