հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մարդիկ, ովքեր ապօրինի հարստացել են, բավականին մեծ գումար են վճարել ՀՀ բյուջե․ ուրիշի սեփականությունը վերցնելը պետք է շատ հեշտ գործ չլինի․ Սուքիասյան

Մարդիկ, ովքեր ապօրինի հարստացել են, բավականին մեծ գումար են վճարել ՀՀ բյուջե․ ուրիշի սեփականությունը վերցնելը պետք է շատ հեշտ գործ չլինի․ Սուքիասյան

Դուք տեսեք՝ ՀՀ պետական բյուջե ինչքան գումար է գնացել: Ինքներդ տեսնում եք, որ մարդիկ, ովքեր ապօրինի հարստացել են, բավականին մեծ գումար են վճարել ՀՀ բյուջե և դուք էլ լավ տեսնում եք, որ այս նոր ժամանակահատվածում այլ կերպ է: Այս մասին լրգարղոների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ հավելելով, որ վերջին 26 տարում բյուջեն հասել է 2.5-ի և 4 տարվա ընթացքում և 2.5 միլիարդ, դա արդեն նկատելի է։

Խոսելով երկրում տեղի ունեցած թալանի և դրա բացահայտման մասին՝ Սուքիասյանն ասաց. «Ես կարծում եմ՝ անկախ նրանից թալանչի է, թալանչի չի, ուրիշի սեփականությունը վերցնելը պետք է շատ հեշտ գործ չլինի, պետք է շատ մեծ գործընթաց լինի, հակառակ դեպքում դա շատ գայթակղիչ կլինի շատերի համար բոլոր ժամանակներում, բայց աշխարհն այլ ձև է զարգացել՝ սեփականության իրավունքը պետք է հազարավոր գործիքներով պաշտպանված լինի և դա պետք է կարճ ժամանակում մի կոճակով չլինի, որովհետև նախկինում մի կոճակով էր լինում: Պետք է այդ գործընթացը պետականորեն բոլոր մարմինների միջոցով, բոլորի որոշումով և վերջնական գնա դատարան, եթե այդպես չի լինում, մեկ կոճակով ցանկացած մարդու ցանկացած պահի կարող են զրկել»:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե Դաշնակցությունն ասել է, որ ՀՀ-ում իրական թալան եղել է 1990-ական թվականներին՝ Խաչատուր Սուքիասյանը նշեց. «ՀՀ-ում այդ տարիներին վերցնենք 5000 գործարան է սեփականաշնորհման գնացել, գնացեք հարցրեք այդ ժամանակվա օլիգարխներին՝ այդ 5000-ից քանի՞սն են վերցրել»:

  • Կիսվել: