շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարդիկ լացում են, դեղի փող չունեն, փող չունեն երեխային դպրոց ուղարկելու համար. Գագիկ Ծառուկյան

Մարդիկ լացում են, դեղի փող չունեն, փող չունեն երեխային դպրոց ուղարկելու համար. Գագիկ Ծառուկյան

Ես հանդիպում եմ մարդկանց հետ, մարդիկ լացում են, դեղի փող չունեն, մարդը փող չունի երեխային դպրոց ուղարկելու համար, հոսանքն անջատել են: Այս մասին այսօր ԲՀԿ ուսանողական խորհրդի երիտասարդների, ուսանողների ու կուսակցության երիտասարդ համախոհների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը նշել է, որ 2021-ի հունվարի 1-ից նորակազմ ընտանիքներին, որոնք բնակարանի խնդիր ունեն, պետք է հերթագրել, բնակարան ձեռք բերելու արտոնություն  ու հնարավորություն տաl, իսկ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներից ելնելով` ուսանողներին պետք է պետությունը արտոնություն տա և ուսման վարձերի վճարման հարցում ընդառաջի․

«Արտակարգ իրավիճակում, այս պայմաններում ծնողները չեն աշխատում, ուսանողին ասում են՝ եթե ուսման վճարը չվճարես, դուրս ես մնալու բուհից:  Պատգամավորները նստած խոսում են, պատգամավորը պետք է գրասենյակից դուրս գա, գնա մարզեր, խոսի մարդկանց հետ: Սիրտս ցավում է , ինչո՞ւ, ամբողջ կյանք արել-դրել եմ իմ երկրի համար, եթե իմ ժողովրդի վիճակը վատ է, իմ երեխաների վիճակը չի կարող լավ լինել: Ասում է՝ Ծառուկյանն ասաց սով է լինելու, հիմա տեսնում եք, սով չի՞, իսկ սովը ո՞նց է լինում»։


Ծառուկյանն անդրադարձավ նաև հասարակությանը հուզող խնդիրներին ու բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ հասարակությունը գումար չունի, աշխատատեղերը կրճատվել են.

«Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու, մենք ասում են՝ փոփոխություններ արեք, որ մարդիկ դա իրենց վրա զգան»:

  • Կիսվել: