չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանը դեռ ծայրահեղ վիճակում է, նա հիվանդանոց է տեղափոխվել 32 աստիճան ջերմությամբ․ Փաստաբան

Մանվել Գրիգորյանը դեռ ծայրահեղ վիճակում է, նա հիվանդանոց է տեղափոխվել 32 աստիճան ջերմությամբ․ Փաստաբան

Մանվել Գրիգորյանն այժմ հիվանդանոցում է, և նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, InfoPort.am-ին տեղեկացրեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը կատարվածի մեջ միակ մեղավորը համարում է Առողջապահության նախարարությանը։ Նրա խոսքով, ԱՆ-ն համառորեն հրաժարվում է հրավիրել կոնսիլիում, տալ եզրակացություն, որի հիման վրա Գրիգորյանին հնարավոր կլիներ տեղափոխել արտերկիր բուժման։

«Առողջապահության նախարարությունը մատնվել է անգործության։ Նրանց առաջարկվել է հիվանդի վերջին էպիկրիզի հիման վրա տալ մասնագիտական կարծիք, որոշում՝ հիվանդին տեղափոխելու արտերկիր հետագա հետազոտումն ու բուժումն անցկացնելու համար, քանի որ ըստ բուժող բժշկի, Հայաստանում այն իրականացնելն այլևս հնարավոր չէ։ Սակայն նախարարությունից ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեն տեվլ»,- ասաց Բաղդասարյանը։

Ներկայացնելով Գրիգորյանի առողջական վիճակը, փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը հունիսի 9-ին կտրուկ վատացել է, գիտակցության կորստով, սրտի զարկերակի կտրուկ նվազմամբ, մարմնի ջերմաստիճանի անկմամբ մինչև երեսուներկու աստիճան, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

«Բացի օր-օրի վատթարացող հիվանդությունները կոնսերվացնելուց, առողջությունը վերականգնելու հետ կապված այլ բուժում հիվանդը չի ստանում, քանի որ ըստ բուժող բժշկի Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել բուժում: Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ հանրության և երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ», - հայտարարեց փաստաբանը:

  • Կիսվել: