հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«ՀՀ վճռաբեկ դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեկաղալ՝ Ա.Արամյանի բողոքը՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, ըստ որի «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու Առաջին ատյանի որոշումը բեկանվել էր, որոշում է կայացրել վարույթ ընդունելը մերժելու մասին։

Ստացվում է Բարձր դատական ատյանը ևս իր համաձայնությունն է հայտնել, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ»,-նշել է նա:

  • Կիսվել: