Անդրեասյանն ընդունել է մանկավարժների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է մանկավարժների՝ քննարկելու ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպմանը և արտասահմանում գործող կրթամշակութային կառույցների հետ համագործակցության հեռանկարներին: Քննարկվել են նաև դպրոցներում ներառական կրթության ներդրման գործընթացի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը կից հղմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



