երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Մանուկյանը ներկայացրեց, թե որ դեպքում կչեղարկի եռակողմ հայտարարությունը

Մանուկյանը ներկայացրեց, թե որ դեպքում կչեղարկի եռակողմ հայտարարությունը

Ես դեռ պատերազմի ավարտից 2 շաբաթ առաջ ասացի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իշխանությունը հանձնի զինվորականներին ու գնա, այդ դեպքում կապիտուլյացիոն պայմանագիր չէր լինի, ուրիշ պայմանագիր կլիներ, որը  մեզ համար ավելի օգտակար կլիներ: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Եթե մեզ հաջողվեր այդ կապիտուլյացիոն պայմանագրից անմիջապես հետո դեն շպրտել, չէր լինի այս 6 կետանոց համաձայնագիրը»,-ասաց նա:

Լրագրողի հստակ հարցին, թե իշխանության գալու դեպքում մտադի՞ր է չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Մանուկյանն ասաց․

«Միանգամից ոչ: Միայն այն դեպքում, երբ կունենանք համապատասխան ուժ եւ համաձայնություններ դաշնակիցների հետ»:

  • Կիսվել: