շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մակունցը՝ Օնիկ Գասպարյանի հետագա ծառայության մասին

Մակունցը՝ Օնիկ Գասպարյանի հետագա ծառայության մասին

«Իմ քայլը» խմբակցության լիզորությունների շարքում չէ Գլխավոր շտաբի պետի նոր թեկնածուի հետ կապված քննարկումներ ունենալը կամ առաջարկություններ ներկայացնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Անդրադառնալոց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետագա ծառայությանը հայրենիքին, Մակունցն ասաց.

«Կարծում եմ՝ շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչ կարգավիճակով է  է պատկերացնում պարոն Գասպարյանն իր ծառայությունը: Կսպասենք, երբ պարոն Գասպարյանը նպատակահարմար կգտնի, ինքը կներկայացնի: Ինքս չեմ կարող ասել»:

Հարցին, թե արժե՞ր մեկ հայտարարության համար ազատել Օնիկ Գասպարյանին իր պաշտոնից, որին իշխանությունները միայն գովեստի խոսքեր էին հնչում, նա ասաց. «Բոլորս արձանագրել ենք, որ զինվորականների կողմից քաղաքականությանը միջամտությունն անընդունելի է, ինչի հետ կապված եղել է արձագանք: Պատահական չէ, որ  տարբեր երկրներից այդ հայտարարության հետ կապված եղավ արձագանք: Խոսքը ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ այլ երկրների մասին է: Եվ խնդրում եմ՝ պետք չէ անընդհատ բերել մեր հակառակորդ ու թշնամի պետությունների ղեկավար անձանց ելույթները, որովհետեւ դրանով որեւէ կերպ մեր երկրին լավություն չենք անում»:

Նա ընդգծեց, որ բանակի շուրջ զարգացումները եւ ԳՇ հայտարարությունը որեւէ կերպ չի կապում քաղաքական գործընթացների, այդ թվում արտահերթ ընտրությունների հետ:

  • Կիսվել: