շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մակունցն ու կոնգրեսական Սեթ Մոուլթոնը քննարկել են ՀՀ առջև ծառացած անվտանգային խնդիրները

Մակունցն ու կոնգրեսական Սեթ Մոուլթոնը քննարկել են ՀՀ առջև ծառացած անվտանգային խնդիրները

Ս․թ․ մարտի 12-ին դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Սեթ Մոուլթոնի հետ (դեմոկրատ, Մասաչուսեթս), հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Քննարկվել են ՀՀ առջև ծառացած անվտանգային խնդիրները և մարտահրավերների հաղթահարման ուղիները։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մանրամասները և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերը։ Դեսպանը խոսել է նաև Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:

  • Կիսվել: