Մահացել է լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանը
Հանկարծամահ է եղել լուսանկարիչ-վավերագրող, լագրող Գերման Ավագյանը։ Այս մասին սոցցանցերում հայտնում են լուսանկրչի ընկերերը։ Ըստ տեղեկությունների նա մահացել է սրռտի կաթվածից։
Գերման Ավագյանը որպես անկախ լուսանկարիչ համագործակցել է պարբերականների հետ, մասնակցել բազմաթիվ հեղինակավոր ցուցահանդեսների`
Միութենական ցուցահանդես, Մոսկվա (1986 թ., բրոնզե մեդալ) «Ղարաբաղ 92», Երևանի պատմության թանգարան, 1992 թ. «Ծանոթ դեմքերի քաղաքը», մասնավոր շոու, Երևան, 1994 թ. «Վաղվա օրվա տունը», ՅՈՒՆԻՍԵՖ, 1995 թ. «Կատակողների դպրոցը», Երևան Հայկական արվեստի ցուցադրում, Բոխում, Գերմանիա «SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Երևան, 1997 թ. «Իմիջիայլոց» մասնավոր ցուցահանդես - շոու, Երևան, 1998 թ. Միջազգային բիեննալե, Գյումրի ՅՈՒՆԵՍԿՕ, «Մի լքեք տարիքավորներին», 1999 թ. «SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Տորոնտո, Կանադա «Չհայտարարված պատերազմի ուղիներով», Ղարաբաղի հակամարտություն «Լույսը թունելի վերջում», ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Երևան, 2000 թ. Անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներ սահմանամերձ գյուղերում, 2006 թ. «Մահից հետո ծնվածները» շարք, ֆոտոփառատոն, Ֆրանսիա։