Բա որտեղ էին այս փաստաթղթերը մինչև մեր արձանագրումը, որ երկիրը վարի եք տվել․ Արման Աբովյան
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը անդրադարձել է համացանցում տարածված այն նկարներին, որոնք վկայում են ԲՀԿ-ի կողմից 2017 թվականի ընտրություններին ձայներ գնելու գործընթացի մասին։
"Այս րոպեների ընթացքում իշխանության ներկայացուցիչները տարածում են, ինչ որ փաստաթուղթ, որ 2017 թ Գեղարքունիքի մարզում ԲՀԿ ի կողմից առաջադրված թեկնածուն ընտրակաշառք է բաժանել։ Այս ամենին կարելի է պատասխանել միայն մեկ արտահայտությամբ՝ <<բա որտեղ էին այս փաստաթղթերը մինչև մեր արձանագրումը, որ երկիրը վարի եք տվել, թե՞ միամիտ ձեր ամնեզիան անցավ երբ Ծառուկյանը քննադատեց իշխանություններին։ Լուրջ համարում եք, որ կստացվի մեզ լռեցնե՞լ... Ֆոտոշոփը վկա)",- գրել է նա


