հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լուկաշենկոն ստորագրել է օրենք երկրից հեռացած Բելառուսի քաղաքացիների հեռակա դատավարության մասի

Լուկաշենկոն ստորագրել է օրենք երկրից հեռացած Բելառուսի քաղաքացիների հեռակա դատավարության մասի

Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է «Բելառուսի Հանրապետության Քրեադատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

«Օրենքը մտցնում է քրեական գործերով հատուկ (հեռակա) վարույթի ինստիտուտ այն մեղադրյալների նկատմամբ, որոնք գտնվում են Բելառուսից դուրս եւ խուսափում են քրեական դատավարությունն իրականացնող մարմնին ներկայանալուց։ Միաժամանակ սահմանվում է հանցագործությունների տարրերի ցանկ, որոնց համար մեղադրյալի նկատմամբ կարող է հարուցվել հատուկ վարույթ։ Դրանց թվում են, մասնավորապես, ահաբեկչական գործողությունը, ցեղասպանությունը, վարձկանությունը, պետական դավաճանությունը, դիվերսիան, ծայրահեղական կազմավորման ստեղծումը կամ մասնակցությունը դրան, զանգվածային անկարգությունները, պատժամիջոցների կոչերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: