շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական դեպքերի 20 տարին

Լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական դեպքերի 20 տարին

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություների 20 տարին։

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ տեղի ունեցավ հարձակումը, արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և  6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեց։

Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Բուն գործողությունը իրակացնողները 5-ն էին։

Ցմահ Դատապարտվեցին Նաիրի Հունանյանը , Կարեն Հունանյանը , Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնազյանը, իսկ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։

Այսօր՝ ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի կունենա հիշատակի արարողություն: Հարգանքի տուրք մատուցելու համար ԱԺ մուտքը բաց կլինի Դերենիկ Դեմիրճյան փողոցի կողմից:

Երկրապահ կամավորականներն ել առավոտից այցելում են "Եռաբլուր" հարգանքի տուրք մատուցելու Վազգեն Սարգսյանի հիշատակին։   

 

 

  • Կիսվել: